Հայաստանը տոնում է Անկախության օրը

Հայաստանը տոնում է Անկախության օրը

Լրացավ ՀՀ անկախության հռչակման 30-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Մինչ այդ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։

Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ։

Այսօր՝ ժամը 15․00-ից, Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ։

Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։