
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել են արհեստական կղզու գրաֆիկական ուրվագծերը, որը ենթադրաբար պետք է կառուցվի Բաթումիում:
Համացանցում հայտնվելուց հետո գրաֆիկական պատկերները իր էջում տեղադրել է նաեւ Աջարիայի կառավարական ապարատի ղեկավար Ջաբա Սուրմանիձեն: Նա հրապարակած էսքիզներին կից կատարել է գրառում. «Ինչպիսին կլինի Բաթումիի արհեստական կղզին (նախնական տարբերակ)»:
Ըստ գրաֆիկական ուրվագծերի, ենթադրվում է, որ արեստական կղզին կկառուցվի քաղաքի ծայրամասում, «Թամարա» բնակավայրից ոչ հեռու, երկաթուղային կայարանի տարածքում:
Նույն տարածքում նախատեսվում է կառուցել 131 մետր բարձրություն ունեցող երկնաքեր եւ կամուրջ:
Ինչպես գրում է տեղական «Բաթումելեբի» թերթը, շինարարական ընկերություններն ասում են, որ իրենց ոչինչ հայտնի չէ առաջիկա ծրագրի մասին: