«Ապրում եմ բարի մարդկանց օգնության հույսով»,- Լուսիկ տատ (Տեսանյութ)

«Ապրում եմ բարի մարդկանց օգնության հույսով»,- Լուսիկ տատ  (Տեսանյութ)

Նինոծմինդա քաղաքի բնակիչ Լուսիկ Վարդանյան-Եղոյանը օգնության կարիք ունի և խնդրում է մարդկանց օգնությունը իր տան կտուրը վերանորոգելու հարցում:

Մի անգամ Ռադիոնորի լրագրողներիս հանդիպելիս, նա խնդրեց մեզ լսել իր պատմությունը: Լուսիկ Վարդանյան-Եղոյանը ծնվել է 1939 թվականին, ունի որդի և դուստր, ովքեր ապրում են Ռուսաստանում: Լուսիկ տատի խոսքով` երեխաները չեն օգնում մորը, քանի որ դրա հնարավորությունը չունեն: Լուսիկ տատը ստանում է ամսական կենսաթոշակ և սոցիալական օգնություն:

Լուսիկ Վարդանյան-Եղոյանի տունը գտնվում է շատ անմխիթար վիճակում: Անձրևին տանիքից կաթում է ներս, տան պատերը ճաքճքված են, տանը չկա կոյուղի և ջուր, իսկ ամսական 180 լարի կենսաթոշակը և 50 լարի սոցիալական օգնությունը նրան թույլ չեն տալիս տանը նորմալ ապրելու պայմաններ ստեղծել: Լուսիկ տատը հույսը չի կորցնում, որ բարի մարդիկ տեսնելով իր ապրելու պայմանները, կօգնեն իրեն:



Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting