ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն սատարում են փոքր ընկերությունների էկոլոգիապես մաքուր գործունեության անցմանը Վրաստանում

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն սատարում են փոքր ընկերությունների էկոլոգիապես մաքուր գործունեության անցմանը Վրաստանում

ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո վարկ է տրամադրել Վրաստանի բանկին՝ տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման համար` հատուկ ուշադրություն դարձնելով «կանաչ» տեխնոլոգիաների ուղղությամբ ներդրումներին: Նշված ֆինանսավորումից զատ, ԵՄ-ն մինչև 15 տոկոսի չափով սուբսիդիաներ է տրամադրում վարկառուներին: Ընկերությունները կարող են նաև անվճար տեղական և միջազգային խորհրդատվական ծառայություններ հայցել՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության ներքո:

Նշված վարկային միջոցների հաշվին վրացական մասնավոր ընկերությունները կկարողանան բարելավել իրենց արտադրանքը և ծառայությունները՝ դրանք համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին։ Նրանք կկարողանան նաև ապահովել աշխատավայրում պայմանների համապատասխանությունը առողջապահական, անվտանգության և բնապահպանական գործելակերպերին: Նման ներդրումներից հետո ընկերությունները կկարողանան բարձրորակ արտադրանք առաջարկել տեղական շուկայում և օգտվել առևտրային հնարավորություններից արտերկրում։

Նոր ֆինանսավորումը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» – ՎԶԵԲ ավելի ընդգրկուն վարկային գծի մի մասն է, որն ուղղված է Արևելյան գործընկերության տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանը: 2016 թվականին ծրագրի գործարկումից ի վեր այս նախաձեռնությունից արդեն իսկ օգտվել են տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող վրացական 170 ընկերություններ՝ արտադրությունից մինչև գյուղատնտեսություն:

ՎԶԵԲ-ը Վրաստանում համարվում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող: Բանկը ավելի քան 4 մլրդ եվրո ներդրումներ է կատարել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում շուրջ 265 նախագծերի միջոցով:

EBRD supports upgrade of municipal vehicle fleet in Tbilisi

ՎԶԵԲ-ն աջակցում է Թբիլիսիի քաղաքային տրանսպորտային պարկի արդիականացմանը

16 սեպտեմբերի, 2021թ․

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանին տրամադրում է 9,6 մլն եվրոյի չափով սուվերեն վարկ՝ քաղաքային տրանսպորտային պարկի արդիականացման համար:

Ֆինանսավորումը տրամադրվում է «Կանաչ քաղաքների շրջանակ 2» ծրագրի շրջանակներում: Ավելի վաղ Բանկը ֆինանսավորել էր քաղաքի կոշտ թափոնների հավաքման պարկի և տեղափոխման կայանի նորացմանը, ինչպես նաև կեղտաջրերի հավաքման համակարգի արդիականացմանը: Նոր ծրագիրը կներառի կոշտ թափոնների հավաքման տրանսպորտային միջոցների, մեքենաների և սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև թվային երթուղիների և շահագործման կառավարման համակարգերի լավարկումը։

«Արդիականացված տրանսպորտային միջոցները զգալիորեն կպակասեցնեն արտանետումներն ու օդի աղտոտվածությունը և կնվազեցնեն անվտանգության ռիսկերը: Ծրագիրը զգալիորեն կբարելավի Թբիլիսիի շրջակա միջավայրը՝ հօգուտ քաղաքացիների», – նշել է ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը:

ՎԶԵԲ-ը Վրաստանում համարվում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող: Բանկը մոտ 4,3 մլրդ եվրո ներդրումներ է կատարել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում շուրջ 266 նախագծերի միջոցով:

EU Special Representative visits Armenia

Հայաստան է ժամանել ԵՄ հատուկ ներկայացուցիչը                                        
Սեպտեմբերի 13-ին և 14-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելեց Հայաստան: Նա հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ինչպես նաև այլ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ու դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Տոյվո Կլաարն այցելեց նաև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ շրջան և տեղում ծանոթանացավ տիրող իրավիճակին: Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջային զարգացումներին և քննարկվեց տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու ԵՄ-ն պատրաստականությունը։
Հատուկ ներկայացուցչն ընդգծեց բացասական հռետորաբանությունը սահմանափակելու, մնացած հումնիտար խնդիրների կարգավորումը, լարվածությունը թուլացնելու և նոր միջազգային կապեր ստեղծելու կարևորությունը, ինչպես նաև Հարավային Կովկասը կայուն, ապահով և բարեկեցիկ դարձնելու համար անհրաժեշտ համապարփակ կարգավորման կարևորությունը։ Երասխում ԵՄ հատուկ ներկայացուցիչը պնդեց՝ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը՝ ստեղծելով բանակցությունների համար նպաստավոր միջավայր։

EBRD support for Electric Networks of Armenia

ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի էլեկտրական ցանցերին                                         
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 70 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրում Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ)՝ երկրի միակ էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությանը և Բանկի վաղեմի հաճախորդին: Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական բաշխիչ ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացմանը։
Վարկի նպատակն է ամրապնդել ՀԷՑ-ի բաշխիչ ենթակառուցվածքը` կենտրոնանալով մարզերի, ինչպես նաև երկրի երկու խոշոր քաղաքների` Երևանի և Գյումրիի վրա, որոնք երկուսն էլ ներառված են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրում:
ՀԷՑ-ը ուշադրություն կդարձնի կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերում (GCAP) սահմանված բնապահպանական առաջնահերթություններին, ինչպիսիք են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը և վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգիայի կայանների ինտեգրումը էներգահամակարգին: Ֆինանսավորումը կաջակցի Հայաստանի անցմանը թվային տեխնոլոգիաներին` ավտոմատ կառավարման և հաշվառման խելացի համակարգերի լայնածավալ ներդրման միջոցով՝ բարձրացնելով էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը և էապես բարելավելով համակարգերի աշխատանքը:

EU programme conducts Table Top Exercise in Armenia to tackle wildfires

ԵՄ ծրագիրը անտառային հրդեհների դեմ հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացրել Հայաստանում
Սեպտեմբերի 15-ից 16-ը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրը (PPRD East) հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացրել Հայաստանում:
 
Երկօրյա վարժանքների ընթացքում մասնակիցներն աշխատում էին անտառային հրդեհի սցենարով: Իրական դեպքի կրկնօրինակման սցենարը շոգ, չոր և քամոտ պայմաններ էր ենթադրում: Ըստ վարժանքի սցենարի՝ հրդեհներն արագորեն ուժգնանում են, և մասնակիցները պետք է գործ ունենան մոտ 1600 հա այրվող տարածքի հետ: PPRD East ծրագրի փորձագետների թիմը փորձարկում է քաղաքացիական պաշտպանության արձագանքման մեխանիզմները, հաղորդակցության հոսքերը և միջգերատեսչական համակարգումը:
Հրամանատարաշտաբային վարժանքը կառավարող թվային հիբրիդային համակարգի շնորհիվ Հայաստանում վարժանքների մասնակիցները գտնվում էին իրենց հաստատություններում, իսկ իրականացնող կոնսորցիումի փորձագետները և Հայաստանից դուրս այլ մասնակիցները դրան միացել էին վեբ կոնֆերանսի միջոցով: Թվային հարթակի և գործիքների միջոցով դիտորդները կարողացան իրական ժամանակում հետևել արձագանքող անձնակազմի կատարած գործողություններին:
«PPRD East 3» ծրագիրը աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի իշխանություններին` աղետների կանխարգելման, ինչպես նաև բնական կամ տեխնածին աղետներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների բարելավման և այդպիսով նրանց բնակչության, շրջակա միջավայրի ու ենթակառուցվածքների ընդհանուր պաշտպանությունն ապահովելու գործում:

New EU rules to facilitate employment of highly qualified immigrants in Europe

ԵՄ կապույտ քարտի նոր կանոնները կդյուրացնեն բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների աշխատանքի տեղավորումը Եվրոպայում

              Եվրոպական խորհրդարանն ընդունել է ԵՄ կապույտ քարտի բարեփոխումը` դյուրացնելու համար բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների աշխատանքի տեղավորումը և նպաստելու առանցքային ոլորտներում աշխատուժի պակասի մեղմմանը:

2009 թ. վերջից գործող Կապույտ քարտի մասին հրահանգը սահմանում է մուտքի և բնակության պայմանները, որոնց պետք է համապատասխանեն երրորդ երկրների քաղաքացիները (և նրանց ընտանիքի անդամները)` անդամ պետություններում բարձր որակավորում ունեցող աշխատանքի ընդունվելու համար:

Կանոնների վերանայման արդյունքում դիմորդները պետք է ներկայացնեն առնվազն վեց ամսվա աշխատանքային պայմանագիր կամ պարտադիր աշխատանքի առաջարկ, ինչպես նաև բարձր որակավորման կամ մասնագիտական հմտությունների առկայությունը հավաստող փաստաթուղթ: Ներկայումս պահանջվում է 12-ամսյա պայմանագիր կամ աշխատանքի առաջարկ:

Դիմորդների աշխատավարձի շեմը կրճատվել է մինչև աշխատանքի վայր հանդիսացող անդամ պետությունում միջին համախառն տարեկան աշխատավարձի առնվազն 100 տոկոսը և ոչ ավելի, քան 160 տոկոսը (ներկա կարգավորմամբ նվազագույն շեմը 150 տոկոս է, իսկ վերին սահմանի գոյություն չունի:

Միջազգային պաշտպանության շահառուները, ինչպես փախստականները, նույնպես կկարողանան դիմել ԵՄ կապույտ քարտի համար, բացի այն անդամ երկրներից, որտեղ նրանք ստացել են ապաստան կամ պաշտպանության այլ կարգավիճակ:

ԵՄ կապույտ քարտի սեփականատերերն այն իրենց առաջինը տրամադրած անդամ երկրից մեկ այլ անդամ երկիր կկարողանան տեղափոխվել 12-ամսյա ժամկետից հետո: Նրանք նաև կկարողանան ավելի արագ վերամիավորվել իրենց ընտանիքի անդամների հետ` վերամիավորման ավելի արագ ընթացակարգերի և ընտանիքի անդամների համար աշխատանքային շուկայի հասանելիության շնորհիվ:

Ըստ Եվրոստատի՝ նախկինում այս ծրագիրը բավականաչափ անհրաժեշտ աշխատողների չի ներգրավել. 2019 թվականին ԵՄ-ում թողարկվել է ընդամենը 36,806 կապույտ քարտ: Դրանցիցմեծ մասը թողարկվել է Գերմանիայի կողմից:

 

EU publishes 2021 EU4Business Report on SME Support in the Eastern Partnership

ԵՄ-ն հրապարակել է Արևելյան գործընկերությունում ՓՄՁ աջակցության վերաբերյալ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության 2021 թվականի հաշվետվությունը

                                     

Սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության վերաբերյալ իր տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված է Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերված ամբողջ աջակցությունը: 2021 թվականի հաշվետվությունը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում ծրագրի երեք առաջնահերթ ոլորտներում ԵՄ աջակցության վերաբերյալ՝ ֆինանսների մատչելիություն, բիզնեսի զարգացման ծառայություններ և բիզնեսի համար նպաստավոր միջավայր:

Հաշվետվության համաձայն՝ 2020 թվականին ԵՄ-ն ընդհանուր առմամբ աջակցել է գրեթե 72,000 ՓՄՁ-ի, որոնցից մեկ երրորդը պատկանում է կանանց: Սրա շնորհիվ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԵՄ-ից աջակցություն ստացած ՓՄՁ-ները ստեղծել են ավելի քան 50,000 նոր աշխատատեղ և գեներացրել 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ եկամուտ։

Radio NOR · ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն սատարում են փոքր ընկերությունների էկոլոգիապես մաքուր գործունեության անցմանը Վրաստանում