Նինոծմինդայի շրջանի ժդանովական գյուղում այրվել է բնակիչներից մեկին պատկանող փայտանոցը։
Հրդեհը ժամը 4։00-ին նկատել է գյուղի բնակիչներից մեկը, ով սովորաբար արթնանում է այդ ժամին։ Հեռվից և մթության մեջ չկողմնորոշվելով թե որտեղ է հրդեհը և ինչ է այրվում, բնակիչը ենթադրաբար զանգահարել է հրդեհին մոտ գտնվող բնակարանի տիրոջը։ Վերջինս հեռախոսազանգի ձայնից արթնանալով և իմանալով հրդեհի մասին դուրս է եկել և հայտնել , որ այրվում է իր փայտանոցը։ Նա անմիջապես զանգահարել է Նինոծմինդայի հրշեջ ծառայություն։
Ըստ առկա տեղեկությունների այրվել է մոտ 10 խորանարդ մետր փայտ։ Բացի այդ փայտանոցում բռնկված հրդեհը տարածվել է նաև ավտոտնակի կտուրին մոտենալով նաև բնակարանին։
Ժամանելով դեպքի վայր՝ հրշեջ ծառայության աշխատակիցները մարել են կրակը։
Հրդեհի ճշգրիտ պատճառաները դեռևս հայտնի չեն։ Վարկած կա, որ տանտերը նախորդ օրը մոտակայքում իրականացրել է զոդման (Сварка) աշխատանքներ, որն էլ հանդիսացել է կրակի բռնկման պատճառ։
Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության աշխատակիցները։