
NOR ռադիոկայանը Նինոծմինդայի քաղաքապետի երեք թեկնածուներին՝ Անիվարդ Մոսոյանին, Ավակ Բդոյանին եւ Սուրեն Մոսոյանին հրավիրում է բանավեճի:
Բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը` 14:00-ին, NOR ռադիոկայանի տաղավարում:
Հարկ ենք համարում նշել, որ բանավեճի օրը եւ ժամը փոփոխել հնարավոր չէ:
Բանավեճը հնարավոր կլինի դիտել ֆեյսբուքով ուղիղ միացմամբ, ինչպես նաեւ հնարավոր կլինի լսել FM 100.1 հաճախականությամբ