Հուլիսի 29-ին «Փարվանա» և «Նաիրի» համույթները լավագույնս հանդես եկան «Իմ Հայաստան» համահայկական փառատոնում և Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից արժանացան պարգևների:
Հիշեցնենք, որ փառատոնին հրավիրված էին պարային խմբեր աշխարհի տարբեր երկրներից: «Նաիրի» համույթը հանդես է եկել «Սխերդի քոչարի», իսկ «Փարվանա» համույթը` «Սայաթ-Նովա» ազգային պարային համարներով:
“Իմ Հայաստան” փառատոնը կազմակերպել և ֆինանսավորել էր Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարությունը:
Մանրամասները մեր ռեպորտաժում.
Անաիտ Զալալյան