Օգոստոսի 2-ին Նինոծմինդա քաղաքի Հասարակական առողջապահության կենտրոնում Վրաստանի Առողջապահության նախարարությունը, Սամցխե-Ջավախեթիի շրջանային լաբորատորիան Նինոծմինդայի Հասարակական առողջապահության կենտրոնի հետ համատեղ անցկացրին հեպատիտ C հիվանդության հետազոտություն բնակիչների շրջանում:
Ախալցիխեից ժամանած մասնագետները ներկա գտնվող բնակիչների արյունը ենթարկեցին հետազոտության: Այս ակցիան նպատակ ուներ կանխարգելելու հեպատիտ C հիվանդության տարածման ռիսկը:
Ակցիայի մանրամասների մասին մեզ պատմեց Վրաստանի Առողջապահության նախարարության բնակիչների առողջության վերահսկման հարցերով բաժնի ղեկավար Նինո Զեթգինիձեն:
Գարուշ Արզումանյան