ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրենքի նոր փոփոխություն է ընդունել, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Ժնևի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում։

Օրինագիծը պահանջում է նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասով։

Փաստաթղթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։