«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի և «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի միջև ԵՄ գրասենյակի մոտ տեղի է ունեցել բախում:
Իրակլի Կոբախիձեն մեկնաբանություններ էր տալիս ԶԼՄ-ներին, երբ Նիկա Մելիան կտրել է խոսքը:
Նիկա Մելիան դիմել է Կոբախիձեին.
«Հավատու՞մ եք, որ Դմանիսիում մենք ենք դանակով վիրավորել մեր ակտիվիստներին: Անազնիվ ես եւ հոկտեմբերի 2-ին կստանաս համապատասխան պատասխանը, ստրուկ»:
Ի պատասխան՝ Իրակլի Կոբախիձեն Մելիային անվանել է«բիճ» և «սադրիչ սրիկա»: Իրակլի Կոբախիձեն դիմել է Մելիային.
«Սա է ձեր դեմքը»:
Կողմերի միջեւ բանավոր միջադեպը տեւել է մի քանի րոպե: