Վերջին 7 ամսում Վրաստան է այցելել ավելի քան 3.4 միլիոն միջազգային այցելու

Վերջին 7 ամսում Վրաստան է այցելել ավելի քան 3.4 միլիոն միջազգային այցելու

Վերջին 7 ամսում Վրաստան է այցելել 3.400.355 միջազգային այցելու, ինչը 10.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

Զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.401.914 մարդ, ինչը 208.436-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ (17.5 տոկոսի աճ):

Առաջին տեղում Ադրբեջանն է (15.1 տոկոսի աճ), ապա գալիս են Թուրքիան (1.6 տոկոսի աճ), Հայաստանը (0.8 տոկոսի անկում), Ռուսաստանը (10.3 տոկոսի աճ), Ուկրաինան (24.3 տոկոս):

www.1in.am



Opinion, pooling and voting