Վարորդական իրավունքի քննությունը Ախալցիխեի փոխարեն կարելի է հանձնել Ախալքալաքում

Վարորդական իրավունքի քննությունը Ախալցիխեի փոխարեն կարելի է հանձնել Ախալքալաքում

Հինգ օր շարունակ ծառայությունների գործակալության Ախալցխայի բաժնում սահմանափակվում է վարորդական գործնական քննություն հանձնելը:

Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պատճառը քննական վայրի տեխնիկական և ենթակառուցվածքային բարելավումն է: Գործնական քննությունը Ախալցիխեում հնարավոր չէ հանձնել սեպտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, 27-ին և 28-ին։

«Բոլոր հետաքրքրվող անձինք, ներառյալ նրանք, ովքեր նշված ամսաթվերին արդեն ամրագրել են Ախալցխայի ծառայությունում վարորդական վկայականի տեսական քննության համար, այն հաջող հանձնելուց հետո գործնական քննություննը կարող են հանձնել Գործակալության ցանկացած այլ կառուցվածքային ստորաբաժանմունքներում: Գորնական քննությունը հանձնելը հնարավոր կլինի Ախալքալաքում՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին:

Քննական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շրջանակներում, սեպեմբերի 29-ից Ախալցիխեյի ծառայությունում «B» կարգի վարորդական իրավունք ստանալ ցանկացողները, գործնական քննությունը կհանձնեն ժամանակակից GPS համակարգով հագեցած, նոր տրանսպորտային միջոցներով և նորացված քննական հրապարակում»- ասված է հայտարարությունում։jnews.ge