Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:
Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում կկենտրոնանա Վրաստանի և միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման գործում համատեղ ջանքերի կարևորությանը:
Ըստ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, իր խոսքում վարչապետը կկենտրոնանա տարածաշրջանային անվտանգության, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների վրա և ամբիոնը հնարավորինս կօգտագործի Վրաստանի առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները, որոնք պայմանավորված են օկուպացիայով, լինի առանձնահատուկ ուշադրության ներքո:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, Վրաստանի վարչապետը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ է անցկացրել: 1tv.ge