Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Իսպանիայի ռազմածովային ուժերի «Ռայո» պարեկային նավը և Իտալիայի ռազմածովային ուժերի «Վիարեջիո» նավը մտել են Սև ծովի ջրատարածք, հայտնել են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում:
Ռազմական նավերը Սև ծովի ջրատարածք են մտել սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18։30-ին։
Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները ձեռնամուխ են եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերի գործողությունների վերահսկմանը:
Հուլիսի վերջին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Սև ծովում իրավիճակի արհեստական սրում էր մատնանշել արտատարածաշրջանային խաղացողների կողմից։ ԱԳՆ-ն նշել է Թուրքիայի հատուկ դերը, որը կարող է վերահսկել նեղուցներով նավերի անցումը։ 1in.am