Գերմանիան` նոր կանցլեր ընտրելու նախաշեմին

Գերմանիան` նոր կանցլեր ընտրելու նախաշեմին

Գերմանացիները հաջորդ կիրակի օրն անցկացվելիք ընտրությունների արդյունքում ընտրելու են կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին փոխարինող:

Մերկելի հեղինակությունը բարձր է եղել Եվրոպայում խաղաղության ու կայունության հարցում խաղացած մեծ դերի պատճառով, մի բան, ինչը չի կարելի ասել նրա կուսակցության մասին: Երկրորդ աշխարհամարտից ի վեր, առաջին անգամը լինելով, նրա Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ցուցանիշը չի հասնում քսան տոկոսի: Ու եթե մյուս կուսակցություններին հաջողվի համագործակցել միմյանց հետ, Մերքելի կուսակցությունը կարող է զրկվել իշխանությունից:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արմին Լաշեթը փորձում է քվեներ ստանալ Մերկելի քաղաքականությունը շարունակելու խոստումներով: Շարունակ խոսում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, արդյունաբերության, ուժեղ տնտեսության եւ ազգային անվտանգության մասին: 1in.am