Նավթի համաշխարհային գներն անընդմեջ աճով 4-րդ առևտրային օրն են սկսում։ Brent նավթի գինը հասել է 3 տարում առավելագույն ցուցանիշի։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,13%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77․35 դոլարի, WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը 0,04%-ի աճ է դրսևորել՝ հասնելով 73․33 դոլարի։
Աճի 4 օրերի ընթացքում Brent-ի գինը բարձրացել է 4,5%-ով, WTI-ինը՝ 4,3%-ով։
Վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գների աճի կարող են հրահրել Ճապոնիայի կողմից ներկրման մեծացման միտումները։ shantnews.am