
Թբիլիսիի Բոկերիա կլինիկայում բուժում ստացող երեք հղի կանանց վիճակը ծանր է: Նրանք վարակված են կորոնավիրուսի «դելտա» շտամով:
Կանայք բուժում են անցնում կորոնավիրուսային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեքին էլ արհեստական շնչառության սարք է միացված, գտնվում են ինդուկցիոն կոմայի մեջ։
Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ն ունեն «դելտա» շտամ (կորոնավիրուսի հնդկական տարբերակ): aliq.ge