Կհասցնե՞ն, թե՞ չեն հասցնի վերանորոգել Նինոծմինդայի զբոսայգիները՝ այս տարի

Կհասցնե՞ն, թե՞ չեն հասցնի  վերանորոգել  Նինոծմինդայի զբոսայգիները՝ այս տարի

Նախկինում NOR ռադիոկայանը լուսաբանել էր, որ Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս և Կենտրոնական զբոսայգիները ամբողջությամբ կվերանորոգվեն:

Հայոս-Քարթլոս զբոսայգում աշխատանքները շարունակվում են, կատարվել է հարթեցման և բետոնապատման աշխատանքներ, իսկ Կենտրոնական այգում դեռեւս ոչ մի աշխատանք չի կատարվել:

Զբոսայգիներից բացի, վերակառուցվելու է նաև Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակը, որտեղ նույնպես ոչ մի աշխատանք չի տարվել:

Նշենք, որ աշխատանքները իրականացնում է «Saba Construction» շինարարական ընկերությունը, որի ղեկավարն է Լեւան Թարգամաձեն:

Կհասցնեն թե չէ այս տարի վերանորոգել զբոսայգիները, եւ թե որ փուլում են գտնվում աշխատանքները, պարզելու համար փորձեցինք կապ հաստատել վերոնշյալ ընկերության հետ, սակայն այդպես էլ չստացվեց տեղեկություն ստանալ:

Այդ հարցի վերբերյալ NOR ռադիոկայանը դիմեց նաեւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն: Ծառայության բաժնի պետ Արմեն Բդոյանը ասաց. «Աշխատանքների ավարտելը կախված է եղանակային պայմաններից: Եթե ձյուն տեղա, ապա աշխատանքները կդադարեցվեն: Բետոնապատման աշխատանքներ պետք է տարվի, հողը սառչելու դեպքում դա հնարավոր չի լինի: Դեռեւս աշխատանքները իրականացվում է միայն Հայոս-Քարթլոս զբոսայգում, իսկ կենտրոնական այգու եւ մշակույթի կենտրոնի բակի հետ կապված ինչքան որ հասցրեցին կկառուցեն»:

Հայոս-Քարթլոս զբոսայգի
Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակը
В городе Ниноцминда будут отремонтированы два парка
Լուսանկարը NOR -ի արխիվից
Նինոծմինդայի Կենտրոնական զբոսայգի