Մենք գրեթե վստահ ենք, որ ուսումը կսկսվի նախատեսված ժամանակ, – լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նա ասել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը տարբերվում է ըստ տարածաշրջանների:
«Դրականության ցուցանիշը տարբեր է ըստ տարածաշրջանների, սակայն ինտենսիվ աշխատանք է տարվում կրթության նախարարության հետ: Մենք գրեթե վստահ ենք, որ ուսումը կսկսվի նշանակված ժամանակ», – ասել է Տիկարաձեն:
Ցանկանում ենք հիշեցնել, որ դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը սեպտեմբերի 15-ից շարունակվում է հեռակա կարգով: Հեռավար ուսուցումը կանցկացվի մինչև հոկտեմբերի 4-ը: Բացի այդ, հոկտեմբերի 4-ից դասարաններում և լսարաններում դասերը կվերսկսվեն միայն այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակման մակարդակը կլինի չորս տոկոսից ցածր: Հոկտեմբերի 4-ից դասարաններում ուսուցման վերսկսման դեպքում ծնողները կկարողանան ընտրել՝ կցանկանա՞ն կրկին շարունակել հեռավար ուսուցումը: