Ցագերիում կրակել են Գախարիայի կուսակցության քաղաքապետի թեկնածուի մեքենայի վրա

Ցագերիում կրակել են Գախարիայի կուսակցության քաղաքապետի թեկնածուի մեքենայի վրա

Այսօր առավոտյան երկրի հյուսիսում կրակել են Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունից Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու, Բեսարիոն Բենդելիանիի մեքենայի վրա:

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիա Մեզվրիշվիլին:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ցագերի շրջկենտրոնում (Ռաչա-Լեչխումի և Ստորին Սվանեթի):

Կրակոցների հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Կուսակցությունում, որը ստեղծվել է նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի կողմից, վստահ են, որ միջադեպը կապված է բացառապես Բենդելիանիի քաղաքական գործունեության հետ: Գախարիայի թիմում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը բարդվել է իշխող «Վրացական երազանքի» վրա:

«Դրա համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է «երազանքի» ղեկավարության՝ Կոբախիձեի, Կալաձեի, Ղարիբաշվիլիի վրա, ովքեր պարբերաբար արդարացնում են բռնությունը և խրախուսում ատելության խոսքը: Բնականաբար, դրա պատասխանատվությունը կրում են նաև ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, գլխավոր դատախազ Շոթաձեն, ովքեր չեն արձագանքում համակարգային հանցագործություններին», – ասել է Մեզվրիշվիլին:

Նրա խոսքով, այժմ «ընթանում են քննչական գործողություններ» դեպքի վայրում: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել Ցագերիում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ:



Opinion, pooling and voting