Ընթացիկ տարում Նինոծմինդայի մունիցիպալիտետի կարտոֆիլի դաշտերում տարածված է ֆիտոֆտորոզ կոչվող սնկային հիվանդությունը, որը ոչնչացրել է բնակիչների կարտոֆիլի բերքը:
Ֆիտոֆտորոզը կարտոֆիլի ամենատարածված ու վնասակար հիվանդություններից է: Այն սնկային հիվանդություն է, որը տարածվում է սպորների միջոցով: Այս հիվանդությունը հատկապես մեծ թափ է առնում տևական խոնավ եղանակին: Անձրևոտ եղանակին այն շատ անգամ դառնում է անվերահսկելի, քանի որ առանց դադարի կարող է վարակել բավականին մեծ ցանքատարածություններ:
Մանրամասների մասին զրուցեցինք կարտոֆիլագործ Խաչատուր Իրիցյանի հետ, ում կարտոֆիլի դաշտերը ևս տուժել են ֆիտոֆտորոզից:
Բորիս Ղարսլյան