Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղում հարթեցվում է գյուղամիջյան ճանապարհը` ամբողջ երկայնքովը։
Պարզելու համար թե ով է իրականացնում աշխատանքները և ինչ միջոցներով` զանգահարեցինք Գորելովկայի գյուղական համայնքի գյուղապետ Մնացական Բաբաջանյանին։
«Նախաձեռնությունը բնակիչներինն է, ավազի համար գումարը հատկացրել են գյուղի բնակիչները, իսկ հարթեցման աշխատանքները իրականացրել է քաղաքապետարանը», – ասաց Բաբաջանյանը։
Բացի այդ նա հավելեց, որ հարթեցվել է նաև Սպասովկա տանող ճանապարհահատվածը։
Օրեր առաջ հարթեցման աշխատանքներ են կատարվել նաև Ժդանովականից Սամեբա տանող մոտ 3 կմ ճանապարհահատվածի վրա , սակայն բնակիչները ասում են, որ հարթեցումից հետո ճանապարհին առկա են խոշոր քարեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը։
Այս հարցով զանգահարեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանում Սամեբա և Ժդանովական գյուղերի մասնագետ Խորեն Թամասյանին ով ասաց, որ այդ քարերը կհեռացվեն։
Մանրամասները՝ աուդիոնյութում.