Ես շատ եմ մտածել այս գաղտնի ձայնագրությունների մասին և այս մտքի արդյունքում իմ կարծիքն այն է, որ սա այն թույնն է, որը թունավորել է մեր ամբողջ երկիրը, ով է դա արել, ինչպես է դա արել, այլ հարց է, – այս մասին հայտարարել է Ախալքալաքի և Կումորդոյի միտրոպոլիտ, Նիկոլոզը (Փաչուաշվիլի):
Ինչպես ասում է եպիսկոպոսը, «սատանան սպառնում է ավերել եկեղեցին»:
«Ցանկացած թույն ունի հակաթույն, այս թույնի հակաթույնը լռությունն է, բացարձակ լռությունը այս գաղտնի գրառումների վերաբերյալ: Ես չգիտեմ, թե ով ինչով է սպառնում, բայց հիմնական սպառնալիքն այն է, որ սատանան սպառնում է քանդել և փլուզել եկեղեցին:
Հայր Իլիա Ճիղլաձեի հարցը արդեն բարձրացվել է Սուրբ Սինոդում: Խոսվում էր այս մասին, հանձնաժողովը պետք է հարցը քններ հաջորդ Սինոդի համար: Հավանաբար հանձնաժողովը մեզ կտեղեկացնի որոշման մասին», – ասել է վարդապետ Նիկոլոզը:1tv.ge