Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի, Դիլիֆ, Կաթնատու, Սաթխա, Սպասովկա և Ղուլալիս գյուղերում ընթանում են կամուրջների վերանորոգման աշխատանքներ: Կամուրջների վերանորոգման աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից նախատեսված է հատկացնել 74991 լարի: Տենդերը 59476 լարիով շահել է անհատ ձեռներեց Գալուստ Թազայանը:
Ներկա պահին Ղուլալիս, Սաթխա և Կաթնատու գյուղերի կամուրջների վերանորոգման աշխատանքները ավարտված և շահագործման են հանձնված: Մեծ Խանչալի գյուղի կամուրջի վերանորոգման աշխատանքները ևս ավարտված են, սակայն դեռևս շահագործման չի հանձնված:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Ռուբիկ Ղազարյանի խոսքով` կամուրջների վերանորոգման աշխատանքների 50%-ն արդեն ավարտված են:
Անաիտ Զալալյան