Քաբուլում իգական սեռի ներկայացուցիչներին արգելվել է հաճախել համալսարան

Քաբուլում իգական սեռի ներկայացուցիչներին արգելվել է հաճախել համալսարան

Քաբուլի համալսարանի ռեկտոր Մոհամեդ Աշրաֆ Հայրաթի որոշմամբ, ինչպես կին ուսանողուհիներին, այնպես էլ կին ուսուցիչներին արգելվել է համալսարան հաճախել:

Այդ մասին տեղեկատվություն է տարածում «Deutsche Welle» գործակալությունը:

Նա ասաց, որ արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլորի համար իսկական իսլամական միջավայր չի ստեղծվել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս որոշմամբ Աֆղանստանը դարձել է աշխարհի միակ երկիրը, որտեղ կանանց արգելվում է կրթություն ստանալ:

«Թալիբանի» կառավարության կողմնակից Հայրաթը ռեկտորի պաշտոնում փոխարինեց Մուհամեդ Բաբուրին: Ըստ լրատվամիջոցի, Հայրաթը հաճախ էր հանդես գալիս լրագրողների սպանության կոչերով և նրանց անվանում օտարերկրյա լրտեսներ:

Օրեր առաջ «Թալիբան» արմատական ​​խմբավորումն միջնակարգ դպրոցներ բացեց, որտեղ միայն տղաներ են սովորում եւ որոշեց ընդունել միայն տղամարդ ուսուցիչների:

Աֆղանստանում թալիբները իշխանության եկան միջազգային ուժերը երկրից դուրս բերելուց հետո: Սեպտեմբերի 3-ին նրանք հայտարարեցին ժամանակավոր կառավարության ձևավորման մասին, որում կանայք ներկայացված չեն: Թալիբների ստեղծած կառավարությունը միջազգային հանրության կողմից ճանաչված չէ:1tv.ge