Ու՞ր պետք է դիմեն ուսանողները պետական ​​կրթական ֆինանսավորում ստանալու համար

Ու՞ր պետք է դիմեն ուսանողները պետական ​​կրթական ֆինանսավորում ստանալու համար

Ուսանողներին աջակցելու նպատակով Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության սոցիալական ծրագրի շրջանակներում, ուսանողները կարող են դիմել Ախալքալաքի քաղաքապետարան, ֆինանսավորում ստանալու համար:

Սոցիալական ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվում են բակալավրիատի, մագիստրի և կրթության հավատարմագրված այլ ծրագրերի համար:

Սոցիալական ծրագրի շրջանակում ֆինանսական օգնություն կարող են ստանալ՝ ծնողազուրկ, սահմանափակ հնարավորություն ունեցող, անապահով և բազմազավակ ընտանիքների ուսանողները։

«Տվյալ կարգավիճակ ունեցող ուսանողների ուսման վարձի մի մասը ֆինանսավորում ստանալու համար պետք է դիմեն քաղաքապետարանի սոցիալական բաժին, համապատասխան փաստաթղթերով, կֆինանասավորվի տարեկան մինչև 1000 լարիի չափով», – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակից Ռաֆայել Թոքմաջյանը։

Ծնողազուրկ ուսանողները անձնագրի, ծննդյան վկայականի հետ մեկտեղ պետք է ներկայացնեն ծնողների ամուսնության վկայականը, մահվան վկայականը, իսկ բազմազավակ և անապահով ընտանիքների ուսանողները սոցիալական օգնության գործակալության կողմից տրված կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։

Վերոնշյալ փաստաթղթերին կից դիմողն անպայման պետք է ներկայացնի ուսումնական հաստատությունից ստացած, ուսանողի կարգավիճակը հաստատող տեղեկանք։

Ուսանողները մինչև հոկտեմբերի 1-ը կարող են գրանցվել նաև socreg.mes.gov.ge կայքում՝ նշելով համապատասխան կարգավիճակը։jnews.ge