Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ առաջին եռամսյակի ընթացքում զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 354.5 միլիոն դոլար, ինչը 15.7 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
«Կարծում եմ, որ այդ միտումը շատ կարևոր է: Եկամուտների այդ աճը առնչվում է բոլոր նրանց, ովքեր մեր երկրում ներգրավված են զբոսաշրջության ոլորտում՝ սկսած հյուրատներից, վերջացրած զբոսաշրջային մեծ համալիրներով:
Հունվար-հուլիս ամիսներին Վրաստան այցելուների թիվը կազմել է 3.4 միլիոն մարդ, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է, և գրեթե 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ռեկորդային է եղել նաև կոնկրետ հուլիս ամիսը, երբ Վրաստան այցելեց 764.022 օտար զբոսաշրջիկ, ինչը 26.124 մարդով ավելի է նախորդ տարվա հուլիսից: Երկրում զբոսաշրջության աճին նպաստում են կառավարության ձեռնարկած միջոցները»,- ասել է նա:
www.1in.am