
Ազատության եւ Հովսեփյան փողոցների խաչմերուկում գտնվող լուսացույցն արդեն երեք օր է չի աշխատում:
Լուսացույցների բացակայությունը դժվարացնում է մեքենաների երթևեկությունը քաղաքում: Պարզելու համար, թե որն է պատճառը, եւ երբ լուսացույցը կվերականգնվի, մենք դիմեցինք քաղաքապետարան, որտեղից նրանք պատասխանեցին, որ իրենք տեղյակ են այս մասին, էլեկտրասնուցիը այրվել է: Քաղաքապետարանն արդեն պատվիրել է նորը և, հավանաբար, այս գիշեր լուսացույցը կսկսի աշխատել:
Ազատության-Պուշկին փողոցների խաչմերուկում լուսացույցը գործում է :