Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը ավարտել է Փ.Գոնդուրա գյուղից մինչև Մ.Գոնդուրա գյուղ երկու կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումը:
Ասֆալտապատման երկու մրցույթ է հայտարարվել: Առաջին մրցույթի գումարը 426316 լարի է, իսկ երկրորդ մրցույթի գումարը
443`443 լարի:
Մոտ երկու կիլոմետր ճանապարհի ասֆալտապատման համար ընդհանուր առմամբ երկու մրցույթ է անցկացվել:
Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի, աշխատանքները գրեթե ավարտված են: Ինչ վերաբերում է ճանապարհի մնացած հատվածին, մոտ մեկ կիլոմետր մնում է ասֆալտապատել: Մեկ կիլոմետրանոց նախագիծն արդեն պատրաստ է: Հենց լրացուցիչ գումար լինի, այս հատվածն էլ կասֆալտապատվի:
Նշենք, որ Մ. Գոնդուրա – Փ. Գոնդուրա ճանապարհի ընդհանուր երկարությունը 3 կիլոմետր է:
Հիշեցնենք, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է Ջավահավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը: