Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանի տարածքում սեպտեմբերի 30 -ից հոկտեմբերի 2 -ը եղանակի վատթարացում է սպասվում, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Օդերեւութաբանները կանխատեսում են պարբերական անձրեւներ, տեղ -տեղ ուժեղ, հնարավոր է ամպրոպ, կարկուտ, մառախուղ: Որոշ շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը Արեւելյան Վրաստանում զգալիորեն կնվազի, բարձրադիր վայրերում հնարավոր է ձյուն:

Օդերեւութաբանները զգուշացնում են, որ սպասվող հորդառատ անձրեւները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի զգալի աճի եւ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների: