Վրաստանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի՝ կեղծ ակցիզային դրոշմանիշերի վաճառքի համար

Վրաստանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի՝ կեղծ ակցիզային դրոշմանիշերի վաճառքի համար

Վրաստանում բերման է ենթարկվել Հայաստանի քաղաքացի՝ մեծ քանակությամբ կեղծ ակցիզային դրոշմանիշներ կեղծելու և իրացնելու համար:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով ՝ մեղադրյալը Թբիլիսիում ալկոհոլային խմիչքների 3,051 կեղծ ակցիզային դրոշմանիշ է վաճառել՝ 2,7 հազար դոլարի չափով:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսված կեղծ ակցիզային դրոշմանիշերի արտադրություն, վաճառք կամ օգտագործում հոդվածով:

Մեղադրյալին սպառնում է ազատազրկում՝ 4 -ից 6 տարի ժամկետով: