Շատ լարված քաղաքական ֆոն կա, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չպետք է անեն այնպիսի քայլ, որը կարող է տարաձայնություններ առաջացնել քաղաքացիների շրջանում, – ասաց ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է զգա շատ բարձր պատասխանատվություն կատարվածի համար: Շատ լարված քաղաքական ֆոն է, քաղաքացիների միջև ֆիզիկական կամ այլ տեսակի առճակատման հավանականությունը շատ մեծ է: Հետեւաբար, ոչ ոք, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, չպետք է նման քայլի դիմեն, կամ խրախուսեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են տարաձայնություններ առաջացնել քաղաքացիների շրջանում:
Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքացի իրավունք ունի հավաքվել, եթե դա կլինի խաղաղ և ոչ ագրեսիվ: Այնուամենայնիվ, համատեքստը կարևոր է: Ես հույս ունեմ, որ բոլոր քաղաքական ուժերը, հատկապես իշխող քաղաքական ուժը, այս ընտրություններին կգործի քաղաքացիության բարձր զգացումով», – ասել է Նինո Լոմջարիան: