Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, – այս մասին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ներկայացուցիչների հետ հանդիպմանը ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը նշել է, որ 2012 թվականից ի վեր կառավարությունն անցկացրել է վեց ընտրություն, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ և ժողովրդավարական:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով ՝ Վրաստանի կառավարությունը բարձր է գնահատում գործընկերների հետաքրքրությունը, աջակցությունը և ներգրավվածությունը Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման գործընթացում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչներին` համաշխարհային համավարակի ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդներ ուղարկելու համար և նշել, որ անգնահատելի է նրանց ներդրումը Վրաստանի ընտրական համակարգի հետագա կատարելագործման գործում:
Վարչապետի խոսքով՝ անցած տարվա նման, կառավարությունը կապահովի անվտանգ ընտրություններ՝ ամբողջությամբ պահպանելով առողջապահության նախարարության կանոնակարգերը: