Վրաստան է ներկրվել «Sinopharm» պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ

Վրաստան է ներկրվել «Sinopharm» պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ

Վրաստան է ներկրվել «Sinopharm» պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ: Այդ մասին տեղեկատվություն է տարածում առողջապահության նախարարությունը:

Չինաստանում արտադրված «Sinopharm»-ի մեկ միլիոն դոզան Վրաստանում է:

Չինական արտադրության «Sinopharm» պատվաստանյութը, որը պատրաստված է ավանդական մեթոդով, աշխարհում ամենատարածված պատվաստանյութերից մեկն է: Վրաստանում «Sinopharm»-ով պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար:

Պատվաստման համար անհրաժեշտ 2 դոզան տրվում է 21-28 օրվա ընդմիջումներով: Պատվաստումների համար այցելությունը հնարավոր է ամրագրվել https://booking.moh.gov.ge/ էլեկտրոնային կայքէջում: Զանգվածային պատվաստումների կենտրոններում պատվաստումը հնարավոր է առանց նախնական գրանցման:

Covid-19 պատվաստման գրանցման համար կարող եք զանգահարել 144-3 և 15 22 հեռախոսահամարներով: Covid-19-ի դեմ պատվաստումը վարակից պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հանրային առողջապահական գործակալությունները և որակյալ բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել Covid-19-ի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ: 1tv.ge