Նինոծմինդայում ընտրություններն ընթացքի մեջ են

Նինոծմինդայում ընտրություններն ընթացքի մեջ են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր ընտրատեղամասերն այսօր բացվել են ժամը 8: 00 -ին:

10: 00 -ի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում քվեարկել է 1400 ընտրող: Ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, Սեյրան Կյուրեղյանի առայժմս ընտրատեղամասերում խախտումներ չի նկատվել:

Հիշեցնենք, որ ընտրողները քվեարկելու են 3 քվեաթերթիկներով: քաղաքապետ, մեծամասնական պատգամավոր և կուսակցություն:

Ըստ մեր լրագրողների, քաղաքի ընտրատեղամասերում ակտիվությունը բավականին բարձր է, առաջին ընտրողներն արդեն քվեարկել են :

Թիվ 1 ընտրատեղամասում գրանցված է 1376 ընտրող իսկ թիվ 3 ընտրատեղամասում գրանցվել է 1285 ընտրող :

Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղի թիվ 14 ընտրատեղամասում ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 35 ըտրող։