Ախալքալաքի Տուրցխ գյուղում, թիվ 59 ընտրատեղամասում, գրանցում են ընտրողներին: Ցուցակ ունի Վրացական երազանքի համամասնական ցուցակի վեցերորդ համարը: Խախտման վերաբերյալ տեսանյութը հրապարակում է «Եվրոպակա Վրաստան» կուսակցության Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուն: Ըստ Արսեն Կարապետյանի, գործող պատգամավոր՝ Աննա Ղվենյանը գրանցում է ընտրատեղամաս ներկայած ընտրողներին և խնդրում է ստորագրել փաստաթղթի վրա: Սրան չեն արձագանքում ո՛չ հանձնաժողովի նախագահը, ո՛չ իրավապահները:
Ընդդիմադիր կուսակցությունը կարծում է, որ տեղի է ունենում ընտրակաշառք:
Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ասում են, որ նրանք այդ մասին ոչինչ չգիտեն: Նրանց մոտ բողոք չի գրվել:tv9news.ge