
Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում 21։15 րոպեին ավարտվեց քվեաթերթիկների հաշվման գործընթացը։
Նշենք, որ Ժդանովականում գրանցված էր ընդհանուր 309 ընտրող, սակայն քվեարկությանը մասնակցել էր 183 ընտրող։ Ընտրություններին մասնակցել է 100 կին և 83 տղամարդ։
Արդյունքները հետևյալն են.
Նինոծմինդայի Սակրեբուլոյի պատգամավորության թեկնածու Ասքանազ Մարկոսյանը հավաքել է 166 ձայն (90,8 %)։ Գրեթե 10 տոկոս հավաքել էին այլ թեկնածուներ։
Վրացական երազանք կուսակցությունը հավաքել է 162 ձայն (88,5%)։