Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, տարածվել էր տեղեկատվություն թե իբր Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում քվեարկել է ընտրողների 104%- ը։
Բացի այդ, տարածված տեղեկատվության մեջ ասվում է, որ Սամեբայում գրանցված է եղել 63 ընտրող և 17։00-ի դրությամբ քվեարկել է 66 ընտրող։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 2-ին NOR ռադիոկայանը առավոտյան ժամը 11։ 30 – ին էր հայտնել, որ Սամեբայի թիվ 15 ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին գրանցված է ընդհանուր 94 ընտրող (իսկ տեղեկության մեջ որը տարածել է Jnews-ը նշվում էր ընդհանուր 63 ընտրող, ինչը չի համապատասխանում իրականությանը)։ NOR ռադիոկայանի հաստատված տեղեկությունով քվեարկությանը վերջնական տվյալներով մասնակցել է 76 ընտրող, միչդեռ տարածված տեղեկության մեջ նշվում է, որ ժամը 17։00-ի սահմաններում քվեարկությանը մասնակցել է 66 ընտրող։ Տարածված տեղեկության մեջ նշված է, որ Սամեբայի ընտրատեղամասը թիվ 6 ընտրատեղամասն է, սակայն Սամեբայի ընտրատեղամասը իրականում թիվ 15– ն է։
Վերջնական տվյալներ՝ Սամեբայում 11։30-ի դրությամբ գրանցված է եղել ընդհանուր 94 ընտրող իսկ քվեարկությանը մասնակցել է 76 ընտրող։
Այսօր մեզ Նինոծմինդայի ՇԸՀ ֊ից ևս հայտնեցին որ հիմնական գրանցվածները թվով 62 են եղել։
62 ընտրողին գումարվում է նաև 32 հատուկ ցուցակով ընտրողները որի մեջ մտնում են 25 սահմանապահ և 7 հանձնաժողովի անդամ։
Նշենք, որ Սամեբայում 25 ընտրող ունեն հատուկ կարգավիճակ, դրանք սահմանային ոստիկանության աշխատակիցներն են ովքեր Սամեբայում են կատարել իրենց քվեարկությունը։ Նրանք Վրաստանի այլ վայրերի քաղաքացիներ են, ըստ այդմ էլ իրավունք են ունեցել քվեարկել միայն կուսակցությունների համար, այլ ոչ թե Նինոծմինդայի քաղաքապետի կամ սակրեբուլոյի պատգամավորի համար։