Հոկտեմբերի 3-ից 7-ը Վրաստանում սպասվում են կարճատև անձրևներ, տեղ-տեղ հորդառատ, հնարավոր է ամպրոպ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ ուժեղ քամի եւ մառախուղ: Ծովում հնարավոր է երկու-երեք բալանոց փոթորիկ: Արեւելյան Վրաստանի լեռներում ձյուն կտեղա:
Օդերեւութաբանները զգուշացնում են, որ հորդառատ անձրեւները կարող են զգալիորեն բարձրացնել ջրի մակարդակը Վրաստանի գետերում, ինչպես նաեւ սողանքներ առաջացնել երկրի լեռնային շրջաններում: