Արագյալ գյուղը ջրի խնդիր ունի

Արագյալ գյուղը ջրի խնդիր ունի

Մեծ Արագյալ գյուղի բնակիչների մի մասը ջրագծի սխալ վերանորոգման արդյունքում մնացել է առանց խմելու ջրի:

Գյուղի բնակիչների խոսքով՝ վերականգնողական աշխատանքներ իրականացվել են 2 տարի առաջ: Այս ընթացքում ջրագիծը ոչ մի խնդիր չի ունեցել: Սակայն վերջին ամիսներին բնակիչների տան ծորակներից ջուր չի գալիս:

Վերականգնումից հետո ջրագծի ծածկման ժամանակ թույլ են տրվել կոպիտ սխալներ: Տեղ-տեղ այն փակել են ավազով, իսկ տեղ-տեղ խոշոր քարերով, որոնք ժամանակի ընթացքում խցանել են ջրագծի խողովակները: Այցելելով Արագյալ գյուղ՝ մենք տեսանք, որ ծորակներից ընդամենը մի քանի կաթիլ ջուր է գալիս:

Ինչպես մենք պարզեցինք գամգեոբայի ենթակառուցվածքների ծառայությունից, վերականգնողական աշխատանքները իրականացրել է Ախալցիխեից ժամանած շինարարական ընկերությունը: Վերականգնումից հետո ջրագիծը ստուգում է անցել, և ոչ մի խնդիր չի հայտնաբերվել:

Մանրամասները մեր նյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting