Հոկտեմբերի 4 -ին Վրաստանի հանրային դպրոցները հեռավար ուսուցումից հետո վերաբացվեցին :
Փ. Արագյալ գյուղի բնակիչ Սարմեն Կյուրեղյանը նվերներ հանձնեց գյուղի դպրոցի առաջին դասարանցիներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Այս տարի դպրոցում գրանցվել է 11 առաջին դասարանցի: Նրանք բոլորը դպրոցական պարագաներ ստացն բարերարից:
Ինչպես նշեց գյուղի բնակիչներից մեկը, ամեն տարի նման ակցիաներ են անցկացվում բնակիչների կողմից, առաջին դասարանցիները նվերներ են ստանում բարերարներից: Նման ակցիաները ավանդական են դարձել գյուղում:
Հարկ է նշել, որ Փ. Արագյալ գյուղի դպրոցում սովորում է 54 աշակերտ, որից 11 -ը `առաջին դասարանցի: Դպրոցում աշխատում է 21 ուսուցիչ, որոնցից 10 -ը ավագ ուսուցիչներ են:
Ավելացնենք, որ սեպտեմբերի 15 -ին դպրոցներում և բուհերում կրթական գործընթացը սկսվել էր հեռակա կարգով: Իսկ հոկտեմբերի 4 -ից հանրապետության պետական և մասնավոր դպրոցներում վերսկսվեց ուսուցման գործընթացը դպրոցներում : Նինոծմինդայի մունիցիպալիտետում առաջին դասարան կգնա 365 առաջինդասարանցի: Բոլոր առաջին դասարանցիները Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից կստանան համակարգիչներ: Վերջին երկու տարվա համեմատ 2021-2022 ուստարում առաջին դասարանցիների թիվն ավելացել է: