Այսօր Վրաստանի հանրային և մասնավոր դպրոցներում վերսկսվեց ուսման գործընթացը։ Ծնողները մեծ խանդավառությամբ դպրոց ճանապարհեցին երեխաներին։
Նինոծմինդայի շրջանի բնակիչ Գայանե Մնոյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Շատ ուրախ եմ, որ այսօր վերջապես դպրոցները բացվեցին, տղայիս ուղարկում եմ դպրոց` կորոնավիրուսից հետո։ Հաճախում է առաջին դասարան»։
Գայանեն ասում է, որ առաջին դասարանի համար հեռավար դասերը շատ դժվար կլինեին, ըստ այդմ էլ հիմա անչափ ուրախ ու հուզված է։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նշենք, որ չնայած դպրոցները բացվել են, ամեն դեպքում ըստ ԿԳՆ-ի՝ առողջապահության նախարարության մշակած բոլոր առաջարկություններին դպրոցներում խստորեն կհետևեն։
1-12-րդ դասարանների աշակերտներից կպահանջվի դիմակ կրել, իսկ պետությունը դեռևս պարտադիր թեստավորում կիրականացնի ուսուցիչների համար։
Դպրոցներում ուսումը դադարեցվել էր կորոնավիրուսի հետևանքով։