Այսօր՝ հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցիչների միջազգային օրը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցիչների միջազգային օրը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցիչների միջազգային օրը (World Teachers’ Day)։ Տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։ Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։

Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Վրաստանում։ Էդյուքեյշն Ինթերնեշնլի և կազմի մեջ մտնող 401 անդամ-կազմակերպությունների ջանքերով տոնը լայնորեն ճանաչվում է։ Ամեն տարի ԷԻ-ն սկսում է տոնի հասարակական ճանաչումը բարձրացնող արշավ՝ ուսուցիչների ներդրումը ընդգծելու համար։