Օգոստոսի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի Կանանց սենյակում կայացավ գենդերային հավասարության վերաբերյալ անցկացված թրենինգի մասնակիցներին նվերների հանձման արարողությունը:
2016 թվականի մարտի սկզբին գամգեոբայի Կանանց սենյակում անցկացվել էր թրենինգ դպրոցականների համար, թե ինչպես հարցազրույց անել բնակիչների հետ: Թրենինգից հետո մասնակիցները հարցում են անցկացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետում կանանց իրավահավասարության մասին:
Թրենինգի ավարտին մասնակիցները ստացան մրցանակներ Կոնֆլիկտների կանխարգելման և բանակցությունների վարման հասարակական կազմակերպության կողմից (ICCN):
Մանրամասների մասին մեզ պատմեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի գենդերային հավասարության բաժնի ղեկավար Գայանե Սերոբյանը.