ԱՄՆ-ն ու Վրաստանը կընդլայնեն համագործակցությունն անվտանգության ոլորտում

ԱՄՆ-ն ու Վրաստանը կընդլայնեն համագործակցությունն անվտանգության ոլորտում

Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Վրաստանը որոշել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանական պոտենցիալի ավելացման, տեղեկատվության փոխանակման և առանցքային այլ ռազմական ոլորտներում՝ վրացական տարածքների ռուսական օկուպացման շարունակման ֆոնին:

Այս մասին նշված է պաշտպանության ու անվտանգության հարցերով վրաց-ամերիկյան աշխատանքային խմբի համատեղ հայտարարության մեջ:

Խորհրդաժողովն անցկացվել է դեռևս հուլիսի 20-ին, սակայն փաստաթուղթը հրապարակվել է միայն օգոստոսի 4-ին: Հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը Վրաստանին վստահեցրել է, որ աջակցում է եվրաատլանտյան ինստիտուտներին ինտեգրվելու նրա ձգտմանը:

Երկու կողմերն էլ ընդգծել են միջոցառումների փաթեթի ամբողջական իրագործումը, որը կոչված է օգնել Վրաստանին՝ նախապատրաստվելու ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Կողմերը վճռական մտադրություն են հայտնել ամրապնդելու Սև ծովի անվտանգության ոլորտում համագործակցությունը և ճանաչելու Վրաստանի դերը որպես տարածաշրջանում հատուկ գործընկեր:

Կողմերը Ռուսաստանին կոչ են արել իրենց զորքերը դուրս բերել Աբխազիայից ու Հարավային Օսիայից՝ համաձայն 2008 թվականի հրադադարի համաձայնագրի:



Opinion, pooling and voting