Ժամկետային զինծառայողների ևս մեկ խումբ մեկնեց Թբիլիսի բուժզննման

Ժամկետային զինծառայողների ևս մեկ խումբ մեկնեց Թբիլիսի  բուժզննման

Հոկտեմբերի 6 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետից 18 -ից 27 տարեկան հինգ երիտասարդներ մեկնեցին Թբիլիսի ՝ բուժզննման: Ծնողները, հարազատներն ու մտերիմ ընկերները եկել էին նորակոչիկներին ճանապարհելու:

Բուժզննում անցնելուց հետո ժամկետային զինծառայողները պետք է ընտրվեն ծառայության նախապատրաստման (կարանտին) համար, որից հետո այս զորակոչի զորակոչիկները պետք է ծառայեն Պաշտպանության նախարարությունում:

Այս պահին Նինոծմինդայի մունիցիպալիտետից շուրջ 40 մարդ ծառայում է Վրաստանի տարբեր հատվածներում ՝ տարբեր ուղղություններով:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից : Այս տարի, մինչև այսօր, 28 մարդ արդեն հետաաձգել է ծառայությունը վճարելով 2000 լարի:

Այս մասին ավելին Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության պետ Նաիրի Մանուկյանից:

Radio NOR · Еще одна группа призывников отправились на медкомиссию



Opinion, pooling and voting