Սարսափելի սպանություն է տեղի ունեցել Թիանեթիի շրջանի Ժեբոտա գյուղում (Մցխեթա-Մտիանեթի շրջան), տարեց տղամարդը մահացու վիրավորել է սեփական որդուն: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ 60-ամյա տղամարդը դանակի հարված է ստացել կրծքավանդակի և որովայնի շրջանում և մահացել մինչ շտապօգնության ժամանումը: Ականատեսների վկայությամբ` սպանությանը նախորդել է հոր եւ որդու միջեւ բանավոր վեճը, երկուսն էլ հարբած են եղել:
Մեղադրյալը՝ 81-ամյա Դ.Պ.-ն բերման է ենթարկվել տաք հետքերի վրա: Որպես ապացույց, ոստիկանները առգրավել են հանցագործության սառը զենքը` դանակը:
Հետաքննությունը սկսվել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության հոդվածով: Մեղադրյալին սպառնում է ազատազրկում 13 -ից 17 տարի ժամկետով: