Օգոստոսի 5-ին Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին այցելեց Փոկա գյուղ, որտեղ նա ծանոթացավ ընթացիկ շինարարական աշխատանքների հետ:
Արդարադատության նախարարության նախագծով գյուղում կառուցվում է գրադարանի նոր շենք և կոնֆերանսների դահլիճ:
Թեա Ծուլուկիանիի խոսքով` շինարարության ավարտից հետո Փոկա գյուղի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու թվային գրադարանից և կոնֆերանսների դահլիճից: Այս նախաձեռնության հեղինակներն են Արդարադատության նախարարությունն ու Փոկա գյուղի դպրոցում դասավանդող վրաց լեզվի ուսուցիչները: Վերջին 4 տարվա ընթացքում Վրաստանի գյուղերում կառուցվել է ավելի քան 30 էլեկտրոնային գրադարան:
Գարուշ Արզումանյան