Թբիլիսիում մանկապարտեզների դաստիարակների և երեխաների շրջանում «Կովիդ 19»-ի դեպքերի պատճառով փակվել է 14 մանկապարտեզ: Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է մանկապարտեզների կառավարման գործակալությունը:
Փակ են թիվ`100, 72, 145, 45, 75, 86, 186, 15, 173, 38, 10, 74, 53 և 135 մանկապարտեզները:
Գործակալությունը նշում է, որ Թբիլիսիում ծանր համավարակի պատճառով հանրային մանկապարտեզներն աշխատում են Առողջապահության նախարարության սահմանած կանոնակարգերին և առաջարկություններին համապատասխան:
«Կանոնակարգերը մանրամասն ներկայացված են, և Մանկապարտեզների կառավարման գործակալությունը անցած տարի մի շարք ծրագրեր է իրականացրել դրանք իրականացնելու համար: Նման առաջարկություններից մեկն այն է, որ մանկապարտեզը փակվի կարանտինի, նույնիսկ եթե հաստատությունում հայտնաբերվի Կովիդ 19-ի վարակի մեկ դեպք, և շփման մեջ գտնվողները մեկուսացված կլինեն»,-ասել են գործակալությունից
Ողջ հանրապետության մանկապարտեզներում կրթական գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 4 -ին: