Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի աշխատակազմը հայտարարում է «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրից» («1+4» ծրագիր) օգտվող անձանց համար ստաժավորման ծրագրի հերթական փուլի մասին։
Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել քաղաքացիական ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները, նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրման գործընթացին:
Ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցույթային հիմունքներով մասնակցել ստաժավորման գործընթացին: Հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները 1-ից մինչև 6 ամսվա ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և իրավաբանական անձանց մոտ:
Երկրում առկա համաճարակաբանական իրավիճակի պայմաններում ստաժավորման ծրագրին մասնակցելու պատրաստ պետական գերատեսչությունների ու կառուցվածքային ստորաբաժանումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրին մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 17-ը պետք է լրացնեն հայտը: aliq.ge